24.10.2013|
17:00
Աշխարհահռչակ ջութակահար, դիրիժոր, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, Վլադիմիր Սպիվակովն օրերս հանդես եկավ նոտաների ուսուցումը դպրոցական ծրագրում ներառելու առաջարկով։ Մաեստրոյից հետաքրքրվեցինք՝ ո՞րն է այդ առաջարկի նպատակը. երաժշտությունը մարդուն ավելի լա՞վն է դարձնում։ «Իհարկե, անկասկած։ Երաժշտությունը ճշմարտության մի մասնիկն է, որը չի արտահայտվում բառերով, բայց այն անցնում է գիտակցության ոլորտից դեպի զգացմունքներ, դեպի սիրտ, ինչը մարդուն խիստ անհրաժեշտ է։ Բացի այդ, այն երեխաները, ովքեր զբաղվում են երաժշտությամբ, բոլորովին այլ են։ Եթե նայեք ցանկացած գործիք նվագող երեխայի դեմքին, ապա այն ոչ թե ինչ-որ անկյունում արված ակնթարթային լուսանկարներից նայող դեմք է, մտածող հայացք»,- մեզ հետ զրույցում ասաց Վլադիմիր Սպիվակովը։ Ըստ նրա՝ երաժշտության մեջ հսկայական բարոյական բաղկացուցիչ կա։